Ադրբեջանցիների կողմից առեւանգված 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանը հանձնվել է ռուսական կողմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Ամենայն հավանականությամբ նա մեկ ժամից կլինի արդեն մեզ մոտ»,- նշեց Ղուլունցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Տեղ համայնքից ոչխարներին արածեցնելու ժամանակ առեւանգել են հովիվին եւ իր մոտ 500 ոչխարներին։