ՆԱՏՕ-ն Մոսկվային թույլ չի տա շանտաժի ենթարկել դաշինքը եւ չի ընդունի Ռուսաստանի վետոն ընդլայնման դեմ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, փոխանցում է Reuters-ը։

«Ռուսաստանը վետոյի իրավունք չունի դաշինքի հետ կապված հարցերում եւ չի կարող մեզ շանտաժի ենթարկել։ Այդ կարմիր գծերը պետք է հստակ լինեն առաջիկա բոլոր բանակցություններում»,- ասել է նա խորհրդարանին:

«Սակայն այդ կարմիր գծերի եւ ռազմական հակամարտության միջեւ բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք մենք պետք է օգտագործենք»,- ասել է Լամբրեխտը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Բեռլինում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։