Դելիի արեւելքում ոստիկանական սակրավորները հայտնաբերել եւ վնասազերծել են ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է India Today թերթը։  

Ռումբը հայտնաբերվել է Հնդկաստանի մայրաքաղաքի արեւելքում գտնվող Գազիպուր ծաղկի շուկայում։ 1,5 կիլոգրամ քաշով ինքնաշեն պայթուցիկները թաքցրել էին տոպրակի մեջ։ Ենթադրաբար, պայթուցիկները տեղադրվել են հունվարի 26-ին Հնդկաստանում նշվող Անկախության օրվա նախօրեին ահաբեկչություն իրականացնելու համար։ 

Ոստիկաններն արագ շրջափակել են պայթուցիկի հայտնաբերման վայրը, իսկ ժամանած սակրավորները կարողացել են կանխել խոշոր ահաբեկչությունը։ Իրավապահ մարմինները եւ ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունն արդեն քրեական գործ են հարուցել եւ հետաքննություն են անցկացնում։