Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցություններն իմաստ չունեն առանց հեռանկարի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Բրեստ քաղաքում կայացած ԵՄ ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

«Այլեւս բանակցություններն իմաստ չունեն, եթե դրանք առաջընթաց չեն գրանցում, եւ ուստի պատժամիջոցները չեն չեղարկվի»,-ասել է Լե Դրիանը։