Հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են, գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»–ից։

Հիշեցնենք, որ նախօրեին Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ ՃՏՊ–ի հետեւանքով զոհվել էր մեքենայի ուղեւորը, իսկ վարորդը  տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրա առողջական վիճակը կայուն ծանր է։

Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել էր նաեւ հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից այսօր մեզ տեղեկացրել են, որ նա ծխահարվել էր, այսօր դուրս է գրվելու հիվանդանոցից։