Աշխարհը հեռու է  մինչեւ 2022 թվականի կեսերը Երկրի բնակչության 70 տոկոսին պատվաստելու նպատակից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, փոխանցում է ՌԻԱ նովոստին։

«Օմիկրոնը ցավալի հիշեցում է, որ ցանկացած վայրում տարածման դադարեցումը պետք է լինի օրակարգում։ Անցյալ աշնանը ԱՀԿ-ն ռազմավարություն է հրապարակել՝ պատվաստելու բոլոր երկրների մարդկանց 40%-ին մինչեւ 2021 թվականի վերջը եւ 70%-ին՝ մինչեւ հաջորդ տարվա կեսերը: Մենք հեռու ենք այդ նպատակներից»,-ասել է Գուտերիշը ՄԱԿ-ի միջոցառման ժամանակ։