Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում համերգի ժամանակ հրաձգության հետեւանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել են քաղաքի ոստիկանության վարչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով` տեղի համերգասրահում մի քանի կրակոցների մասին առաջին հաղորդումները եղել են ուրբաթ երեկոյան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանություն եւ շտապ օգնության այլ ծառայություններ։

Հինգ տուժած տեղափոխվել է տեղի հիվանդանոց։ Հետագայում նրանց թիվը հասավ վեցի։

Միջադեպի պատճառները դեռ չեն նշվում։