Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից: Այս մասին հայտնում են «Բիլայն» ընկերությունից:

«Սիրելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում: