ՆԱՏՕ-ն ողջունում է հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին իր Twitter-ում գրել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի տարածաշրջանում կայունություն ապահովել, եւ մենք կոչ ենք անում Անկարային եւ Երեւանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է նա։