Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը շաբաթ օրը իր կայքում հայտնել է մինչեւ 3 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին, որը կարող է հարվածել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող կղզիներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մինչեւ 1 մետր բարձրությամբ ալիքները կարող են ծածկել Ճապոնիայի ողջ խաղաղօվկիանոսյան ափը։ Բացի այդ, Տոկիոյի ծոցին մինչեւ 0,2 մետր բարձրությամբ ցունամի կարող է հարվածել։