Խնդիրը լուծվել է և ինտերնետ կապը վերականգնվել է: Այս մասին հայտնում են «Բիլայն» ընկերությունից:

«Սիրելի բաժանորդներ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխի վնասման հետեւանքով մեր բաժանորդները զրկվել էին ինտերնետ կապի հասանելիությունից։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ խնդիրը լուծվել է և կապը վերականգնվել է։

Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար և ևս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- հայտնել են ընկերության էջում ։