ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում համակարգումը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաեւ կրկին հայտարարել է ՌԴ ագրեսիայի դեպքում լուրջ միջոցառումների մասին։ Այս մասին հայտնել է Պետդեպի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«[Նրանք] քննարկել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ եվրոպացի գործընկերների հետ կողք կողքի իրենց սերտ համակարգումը` ի պատասխան Ուկրաինայում եւ նրա մերձակայքում շարունակվող ՌԴ ռազմական կուտակումների խորը մտահոգության»,- ասվում է հայտարարության մեջ:

«Պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիան կհանգեցնի արագ, լուրջ եւ համակարգված հետեւանքների»,- հավելել են Պետդեպարտամենտում։