Հյուսիսային Կորեայի իշխանությունները կիրակի օրը վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Չինաստանի հետ։ Այս մասին, հղում կատարելով Kyodo գործակալությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ բեռնատար գնացքը Հյուսիսային Կորեայից ժամանել է Դանդուն քաղաքի կայարան։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հյուսիսային Կորեայի իշխանությունները 2020թ. սկզբին արտակարգ միջոցներ ձեռնարկեցին երկիրը վարակի թափանցումից պաշտպանելու համար, այդ թվում՝ փակեցին պետության սահմանները։ Պաշտոնական տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում մինչեւ այժմ չի գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք։