Վրաստանում անցած օրը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5 504 նոր դեպք։ Այս մասին այսօր տեղեկացրել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում է Новости-Грузия-ն։

Վրաստանում համավարակի սկզբից գրանցված վարակումների ընդհանուր թիվ կիրակի առավոտվա դրությամբ կազմում է 995 687 մարդ։

COVID-19-ից մահացել է եւս 24 պացիենտ։ Կորոնավիրուսից Վրաստանում ընդհանուր առմամբ մահացել է 14 449 մարդ։

Ապաքինվել է  1065 հոգի, նրանց ընդհանուր թիվը հասել է 925 137-ի։

Ներկա պահին Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 52 771 ակտիվ դեպք։ Նրանցից 4 393-ը բուժվում է հիվանդանոցներում։ 967 պացիենտի վիճակը ծանր է , 293 հոգի միացված է արհեստական շնչառության սարքերին։ 2 051 մարդ բժիշկների հսկողության տակ է քովիդ հյուրանոցներում, 46 327 մարդ բուժում ստանում է տանը։

Կարանտինի մեջ է 54 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է մոտ 25,3 հազար մարդ։