ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:

Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:

Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: