Ղազախստանում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների վերաբերյալ արեւմտյան մի շարք երկրների գնահատականները ցինիկ են, կազմակերպությունը ցույց տվեց իր կենսունակությունն ու արդիականությունը։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Այս ցինիզմը, գիտեք, արդեն այնքան ակնհայտ է։ Որտե՞ղ է ՆԱՏՕ-ն, որտե՞ղ է ԱՄՆ-ը, որտե՞ղ Ղազախստանը։ Մենք ամենաերկար սահմանն ունենք Ղազախստանի հետ։ Ի վերջո, եթե հնարավոր չլիներ ժամանակին հաղթահարել այս իրավիճակը, դա սպառնալիք կլիներ ոչ միայն Ղազախստանի ինքնիշխանության համար, դա սպառնալիք կլիներ նաեւ հարեւան երկրների ինքնիշխանության անվտանգության համար»,- ասել է Դաշնային խորհրդի խոսնակը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի արեւմտյան գնահատականների հետ կապված այն հարցին, թե կարող էր արդյոք ընդհանրապես Ղազախստանը երկիր խաղաղապահ առաքելություն ուղարկելու խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին։

Մատվիենկոն ընդգծել է, որ նախկինում էլ են թերահավատ խոսակցություններ եղել ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ «ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր գործունակությունը, պահանջված լինելը եւ այս կազմակերպության ստեղծման արդիականությունը»,- հավելել է Մատվիենկոն։