Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12: 45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է  ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է  ցած նետվել:

Ի վերջո, դասակի հրամանատարին հաջողվել է  համոզել  և քաղաքացուն  ոստիկանների հետ  կարողացել են հետ բերել  վտանգավոր եզրագծից:

Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է  այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:

Փաստի առթիվ  ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: