Կիրակի 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւմուտքում գտնվող Սողոմոնյան կղզիների մոտ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Հոնիարա քաղաքից 656 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ մոտ 56.2 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվում էր 408 կմ խորության վրա։

Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։