Ռուսաստանը երբեք ոչ մեկի հետ չի քննարկի Կալինինգրադում հրթիռների ու սպառազինության տեղակայման հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը երբեք որեւէ մեկի հետ չի քննարկի Կալինինգրադից որեւէ հրթիռի եւ զենքի դուրսբերման հարցը։ Որովհետեւ Կալինինգրադը ռուսական տարածք է»,- ընդգծել է նա։

Պեսկովը հարցազրույցն անգլերենով է տվել: