Կիրակի երեկոյան երկու պայթյուն է որոտացել Բաղդադի կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Alhadath հեռուստաալիքին։

Ըստ տեղեկությունների՝ պայթյունները որոտացել են Էլ Կարադա շրջանում։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում։