Apple-ի Safari 15 դիտարկչում հայտնաբերված խոցելիությունը կարող է բացահայտել օգտատերերի այցելած վերջին կայքերի մասին տեղեկություններ եւ որոշ տվյալներ Google-ի օգտահաշվի մասին: Գտնելու տվյալները հրապարակվել են FingerprintJS պորտալի բլոգում։

Խոցելիությունը հիմնված է API IndexedDB-ի վրա, որը նախատեսված է մեծ քանակությամբ տվյալներ պահելու համար: Օգտագործելով այս էքսփլոյթը՝ կայքը կարող է տեսնել օգտատիրոջ դիտարկչի պատմությունը,  անձնական տվյալներ ստանալ նրա Google նույնարկչի շնորհիվ։

FingerprintJS ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ավելի քան 30 կայք վնասվել է այդ խոցելիությունից։   

FingerprintJS-ը նշել է, որ դեռ նոյեմբերի 28-ին իրենք հայտնել են հայտնաբերված էքսփլոյթի մասին, սակայն մինչ այժմ այն չի շտկվել։