Մեր ԱԺ նիստերը ինձ հիշեցնում են հայտնի ցածրորակ հաղորդումը՝ «Скандалы, интриги, расследования», բայց ես չեմ զլանա հերթով պատասխանել ձեր բոլոր հարցադրումներին, քանի որ ընկել ենք, պիտի քաշենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ ուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրումներին:

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը նշել էր, որ հայ-թուրքական գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է մի բան, մերոնք արձագանքում են: Նա նաեւ անդրադարձել էր նրան, որ Թուրքիայի ավտոմեքենան դրոշով է եղել, Հայաստանինը՝ ոչ:

Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Նախ՝ հատուկ բանագնաց չէ, հատուկ ներկայացուցիչ է: Երկրորդ, հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, ես հատուկ պաշտոնի չեմ նշանակվել: Ես շարունակում եմ լինել ԱԺ փոխնախագահ, բայց իրականացնում եմ հատում ներկայացուցչի գործառույթը, որն ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում փաստվել է ԱԳՆ հայտարարությամբ:

Հաջորդը, ասում եք՝ ինչո՞ւ է բյուջով մեկնել, բա ինչո՞վ մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, գնայի՞, բյուջեի փողերով եմ մեկնել»:

Անդրադառնալով առանց դրոշ մեքենայի մասին խոսակցություններին՝ Ռուբինյանը նշեց, թե մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ, որքանով ինքն է տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է: