Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Սեւ ծովում նավթի արդյունահանմամբ կփոխվի երկրի տնտեսության վիճակը։

«Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում գյուղատնտեսության, տնտեսության եւ տրանսպորտի ոլորտներում։ Հուսով եմ, որ իրավիճակը կտարբերվի այն պահից, երբ մենք մեր նավթը արդյունահանենք Սեւ ծովից»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ պատասխանելով Այդին Ադնան Մենդերեսի թանգարանում տեղի ունեցած «Հեղաշրջումներ եւ ժողովրդավարություն» համաժողովի ժամանակ հարցերին, հայտնում է Փրայմը։ 

Անցյալ մայիսին՝ ելույթ ունենալով Ստամբուլում, Էրդողանն ասել էր, որ Սեւ ծովում գազի հայտնաբերումից հետո Թուրքիան արդյունքներ է ստացել ցամցքում՝ հայտնաբերելով նավթի երեք հանքավայր։

Նավթի արդյունահանումն իրականացվում է Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր, Ադիյաման եւ Շանլըուրֆա նահանգներում։ Թուրքիան իրեն նավթով ապահովում է ոչ ավելի, քան 5 տոկոսով։ Հիմնական կարիքները բավարարվում են ներմուծման միջոցով, այդ թվում՝ Ռուսաստանից։

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ սկսվել է խողովակների մատակարարումը գազի վերամշակման գործարանին, որը հանրապետությունը նախատեսում է արդյունահանել Սեւ ծովում։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է օրական մինչեւ 40 միլիոն խորանարդ մետր գազ արդյունահանել Սեւ ծովի հանքերից եւ հույս ունի վառելիքը օգտագործել 2023 թվականի հունվարից։ Ծրագրվում է, որ առաջին փուլում 10 հորատանցքից կարդյունահանվի օրական 10 մլն խմ գազ, երկրորդ փուլում՝ 40 մլն։