Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) վառելիքի երեք ցիստեռն է պայթել, պայթյունը տեղի է ունեցել Աբու Դաբիի ADNOC նավթային ընկերության վառելիքի պահեստների մոտ, տեղեկացրել են մայրաքաղաք Աբու Դաբիի ոստիկանությունում։

Հրդեհը դարձել է վառելիքի երեք ցիստեռնի պայթելու պատճառ Ալ Միսֆահ շրջանում, Էմիրաթների ADNOC պետական ընկերության վառելիքի պահեստների մոտ։ Ոչ մեծ հրդեհ է բռնկվել նաեւ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի նոր օդանավակայանի կառուցման շրջանում, տեղեկացնում է Al- Arabia-ն։

Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով։ Ոչ ոք չի տուժել։

Reuters-ի տեղեկատվությամբ՝ Եմենի «Անսար Ալա» շարժման (հուսիներ) ներկայացուցիչ Յայհա աս Սարիան «Ալ Մասիրա» ալիքի եթերում հայտարարել է ԱՄԷ տարածքում ռազմական գործողության մանրամասների մասին, որը հուսիները խոստացել էին  իրականացնել ի պատասխան ԱՄԷ-ի մասնակցության՝ իրենց դեմ Եմենի հարավային Շեբվա նահանգում գործողություններին։