Երեք մարդ զոհվել եւ վեցը տուժել է երկուշաբթի, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Ազգային նավթային ընկերության (ADNOC) օբյեկտում բռնկված հրդեհից։ Այս մասին տեղեկացնում է էմիրաթների WAM տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Իրավապահների տվյալներով՝ զոհերից մեկը պակիստանցի է, երկուսը՝ հնդիկ։ Տուժածները ստացել են թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ։