Հնդկաստանից զույգը որոշել է իր հարսանիքը Մեթատիեզերքում անել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Times of India-ին։

Դինեշը եւ նրա հարսնացու Ջանագանանդհինին կամուսնանան փետրվարի առաջին կիրակի օրը՝ իրենց հայրենի գյուղում, սակայն նրանց հարսանիքը կանցկացվի թվային տարբերակով։ Ամուսնությունը գրանցելուց հետո հարսն ու փեսան կբացեն իրենց նոթբուքերը, որպեսզի զբաղեցնեն Հոգվարթսի ոճի վիրտուալ դահլիճը, որտեղ նրանց կսպասեն ընկերներն ու հարազատները՝ թվային ավատարների տեսքով:

«Իմ գլխում մեր հարսանիքը Մեթատիեզերքում անցկացնելու գաղափար  ծագեց, եւ իմ հարսնացուին նույնպես դա դուր եկավ: Ես զբաղվում եմ կրիպտոգրաֆիայով, բլոկչեյնի տեխնոլոգիաներով»,- ասել է Դինեշը։

Հարսն ու փեսան ավանդական հագուստով ավատարներ կունենան։ Հյուրերին կտրամադրվեն նաեւ մուտքի անհրաժեշտ տվյալները, որտեղ նրանք կարող են ընտրել իրենց թվային արտաքինը: Հաղորդվում է, որ ողջ վիրտուալ տոնակատարությունը կտեւի մոտ մեկ ժամ։

«Մենք նվերները կընդունենք Մեթատիեզերքի միջոցով: Հյուրերը կարող են վաուչերներ նվիրել, գումար փոխանցել Google Pay-ի միջոցով, մենք նաեւ կրիպտոարժույթներ ենք ընդունում որպես նվեր»,- հավելել է Դինեշը։