Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 9-ից 16-ն իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1270 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 199 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ 102 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 53-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 28-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 127-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ 

Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 4 հետախուզվողի, ինչպես և կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 24 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։