Երեքշաբթի օրը մեր մոլորակի կողքով կանցնի հսկա աստերոիդ, որն ավելի մեծ է, քան Երկրի վրա ցանկացած շենք:

7482 (1994 PC1) անվանումը ստացած աստերոիդն ունի ավելի քան մեկ կիլոմետր լայնություն եւ 1052 մ բարձրություն: Նրա չափերը նշանակում են, որ այն ավելի մեծ է, քան Դուբայի Բուրջ Խալիֆան, որն ունի 830 մ բարձրություն եւ աշխարհի ամենաբարձր շենքն է:

Բայց աստերոիդը վտանգ չի ներկայացնում Երկրի համար եւ մոտենալու պահին մոլորակից Լուսին տարածությունից հինգ անգամից ավելի հեռավորություն կանցնի։

Ռոբերտ Մաքնոթը (7482) 1994 PC1 աստերոիդը հայտնաբերել է Ավստրալիայի Սայդինգ Սփրինգ աստղադիտարանում՝ 1994 թվականի օգոստոսի 9-ին։

«Մերձերկրյա 1994 PC1 աստերոիդը (~1 կմ լայնությամբ) շատ լավ հայտնի է եւ տասնամյակներ շարունակ ուսումնասիրվել է #PlanetaryDefense-ի մեր փորձագետների կողմից: Վստահ եղեք, 1994 PC1-ը հաջորդ երեքշաբթի, հունվարի 18-ին, 1,2 միլիոն մղոն հեռավորությամբ բարեհաջող կանցնի մեր մոլորակի կողքով»,- հաղորդում է NASA Asteroid Watch-ը:

Գործակալության Մոլորակային պաշտպանության համակարգող գրասենյակը վերահսկում է երկինքը՝ Երկրի մոտ գտնվող օբյեկտները գտնելու եւ դրանց հետեւելու համար:

NASA-ն նաեւ ուղիներ է փնտրում պոտենցիալ վտանգավոր աստերոիդներին որսալու համար: Առաքելությունը կոչված է ապացուցելու, որ տիեզերանավը կարող է ինքնուրույն նավարկվել դեպի թիրախ աստերոիդ եւ դիտավորյալ բախվել դրա հետ՝ շեղելով նրան ուղուց: