Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, կարծում եմ՝ դրա արդյունքում որպես հարեւան, հնարավոր է նրանք Ցեղասպանության ճանաչման հարցում ավելի շատ հաջողություն ունենանք, քան ոչ հարեւանային հարաբերությունների արդյունքում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Հարցին, թե ինքը կո՞ղմ է, որ Ցեղասպանության հարցը Հայաստանի օրակարգից հանվի, Սուքիասյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Եթե հարեւաններ ենք, մեկս մյուսին ձեռք ենք մեկնում, յդ հարցում էլ հնարավոր է՝ իրենք մեկնեն: Խոսքը հասարակությունների մասին է, պաշտոնյաների մասին չէ: Պետք է երկխոսությունների հասարակությունների միջեւ տեղափոխենք, որ հասարակությունները մեկը մյուսի նկատմամբ ատելությամբ լցված չլինի»:

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահը հայտարարել էր Թուրքիայի կողմից 4 նախապայմանի մասին, նաեւ նշել, որ պետք է Գյումրիից հանվի Սողոմոն Թեհլերյանի արձանը, արդյոք հայկական կողմն այս հարցում կգնա զիջման, Խաչատուր Սուքիասյանը բացասական պատասխան տվեց. «Իհարկե, չի գնա, որովհետեւ դա պաշտոնական հայտարարություն չէ: Որքան գիտեմ, ռանց նախապայմանների է գնում գործընթացը»:

Հարցին,թ ե ի՞նչն էր պատճառը, որ նախորդ իշխանության ժամանակ առանց նախապայմանների գործընթաց չէր ստացվում, պատգամավորը պատասխանեց. «Որովհետեւ նախորդ  իշխանությունը ձգձգում էր, որ շատ փող աշխատեր: Ձեզնից, Վարդանից, Բալաբեկից»: