Թուրքական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) թռել է Կանդելիուս կղզու վրայով։ Տեղեկատվության համաձայն՝ տեղական ժամանակով 13:23-ին Նիսիրոս կղզուց արեւմուտք թռչելիս անօդաչուի թռիչքի բարձրությունը 19 000 ֆուտ է եղել, հայտնում է Kathimerini-ն։

Անօդաչու թռչող սարքը նույնականացվել եւ կալանավորվել է։

Նախօրեին թուրքական անօդաչուն երկու անգամ թռել էր Էգեյան ծովի հարավ-արեւելքում Նիսիրոսից արեւմուտք գտնվող Կանդելիուս կղզու վրայով։ Թռիչքները գրանցվել են 9:53-ին եւ 9:55-ին՝ 19 000 ֆուտ բարձրությամբ:

Տարեսկզբից թուրքական անօդաչու թռչող սարքերն արդեն չորս անգամ թռել են Կանդելիուսի վրայով։