Նախագիծը կոչված է կարգավորելու լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը։ Այն առաջարկում է պայմաններ ստեղծել քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ եւ ներֆորմալ կրթության ճանաչման համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 17-ին «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով, օրենսդրական նախաձեռնությամբ իշխանությունները փորձում են լուծել պետության կողմից քաղաքացու կյանքի ընթացքում ձեռք բերած ցանկացած գիտելիքի եւ հմտությունների ճանաչման հարցը։ «Փորձ է արվում կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը։ Օրինակ՝ աշխատակիցները երբեմն վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Սակայն դա ամրագրված չէ որեւէ իրավական փաստաթղթով»,- պարզաբանեց Գաբրիելյանը։ Այդ կապակցությամբ կստեղծվի ազգային ռեգիստր։ Հենց նա կիրականացնի ամբողջ գործընթացը։