Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում քննարկելու են նաեւ օրեր առաջ կայացած Քըլըչ–Ռուբինյան հանդիպումը։

Թուրքական Cnnturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության հերթական նիստի գլխավոր թեմաներն են տնտեսությունը, ահաբեկչության դեմ պայքարը եւ կորոնավիրուսի դեմ պայքարը։

Նշվում է, որ նիստի ժամանակ քննարկելու են նաեւ հունվարի 14–ին, Մոսկվայում  Թուրքիայի եւ Հայաստանի բանագնացներ Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի հանդիման մանրամասները։