Կրիպտոարժույթների հետ կապված խնդիրները լուծելու համար կոլեկտիվ գլոբալ ջանքեր են անհրաժեշտ։ Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի վիրտուալ համաժողովի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հայտնում է Reuters-ը։

«Տեխնոլոգիաների այն տեսակը, որոնց հետ նրանք կապված են, մի երկրի կողմից ընդունված որոշում է եւ բավարար չէ խնդիրները լուծելու համար»,- ասել է Մոդին:

Նյու Դելին ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է արգելել կրիպտոարժույթների մեծ մասը: Հնդկաստանի կենտրոնական բանկը նույնպես «լուրջ մտահոգություն» է հայտնել թվային արժույթների վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրանք կարող են ազդել ֆինանսական կայունության վրա:

Ոլորտային գնահատականների համաձայն՝ Հնդկաստանում կրիպտոարժույթի մեջ ներդրումների թիվը հասնում է 15-20 միլիոն դոլարի, իսկ կրիպտոարժութային ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 400 միլիարդ ռուփի (5,39 միլիարդ դոլար):

Հնդկաստանը նաեւ աշխատում է բազմաթիվ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր ստորագրելու ուղղությամբ, հավելել է Մոդին։ Վարչապետը նաեւ ասել է, որ սա լավագույն ժամանակն է Հնդկաստանում ներդրումներ անելու համար, քանի որ երկիրը պատրաստ է ավելի հուսալի գործընկեր դառնալ համաշխարհային մատակարարման շղթայում։