Հունաստանը պարտադիր պատվաստում է մտցրել 60 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար, քանի որ վարակների աճը մշտական ճնշում է գործադրում հունական հիվանդանոցների վրա, որտեղ ծանր հիվանդ պացիենտների մեծ մասը այդ տարիքային խմբում է:

Տարեցներին, ովքեր չեն կարողանում պատվաստվել, սպառնում են տուգանքներ՝ սկսած հունվարին 50 եվրո տուգանքից, իսկ հետո՝ ամսական 100 եվրո, հայտնում է AP-ն։

Հունաստանի 10,7 միլիոն բնակչության մոտ 69%-ը լիովին պատվաստված է, ինչը ցածր է ԵՄ 70,3% միջին ցուցանիշից: Հունաստանում COVID-19-ից մահերն ու ամենօրյա հոսպիտալացումներն աճել են խիստ վարակիչ «օմիկրոն» տարբերակի հայտնվելուց հետո, չնայած հիվանդանոցում գտնվող կամ վիրուսից մահացող մարդկանց ճնշող մեծամասնությունը դելտա տարբերակով է վարակված: Որոշակիորեն նվազել է վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածությունը։

Առողջապահության նախարար Թանոս Պլեւրիսը ասել է, որ տուգանքները կգանձվեն հարկային տեսչության միջոցով, իսկ գումարը կուղղվի պետական հիվանդանոցների ֆինանսավորմանը:

«Տարիքային գործոնը կարեւոր է հանրային առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության պատճառով»,- ասել է Պլեւրիսը: