Հորդանան գետի արեւմտյան ափին անկարգություններ են սկսվել, կան տուժածներ:

«Այս գիշեր իսրայելցի մի քաղաքացի պատահաբար ավտոմեքենայով մտել էր Բեյթա քաղաք: Նրա ավտոմեքենայի շուրջ անկարգություններ էին սկսվել։  Քաղաքացիական անձին դուրս բերելու եւ անկարգությունները ճնշելու համար քաղաք էին մտել իսրայելական բանակի զորքերը», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իսրայելական բանակում։

Իր հերթին, Կարմիր մահիկը հայտնել է, որ 20 պաղեստինցի է վիրավորվել Նաբլուս քաղաքի Բորկա շրջանում իսրայելական զորքերի հետ բախումների հետեւանքով, հիմնականում` արցունքաբեր գազի պատճառով։ Բեյթայի շրջանում Կարմիր մահիկի անձնակազմն օգնություն է ցուցաբերել արցունքաբեր գազից տուժած ութ պաղեստինցու: