Երեքշաբթի պղնձի գինը գրեթե չի փոխվում Չինաստանից ստացվող ոչ միանշանակ լուրերի հիման վրա, վկայում են աճուրդների տվյալները։

Comex բորսայում պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.03 տոկոսով՝ մինչեւ 4.4343 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 0.12 տոկոսով եւ կազմել 9731 դոլար, ալյումինի արժեքը՝ 0.69 տոկոսով եւ կազմել 2997 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0.37 տոկոսով` տոննայի դիմաց մինչեւ 3508 դոլար։