Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7521-ով՝ սա բացարձակ հակառեկորդ է երկրում համավարակի սկզբից ի վեր։ Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան մեկ միլիոն (1.006.864) դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 3160 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 934667 մարդ, մահացել է 14512 մարդ (օրական +31):

Օրվա ընթացքում կատարվել է 56367 անալիզ, որից 38892-ը՝ հակագենի, 17475-ը՝ ՊՇՌ:

Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվում՝ օրական՝ 13.34 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 10.26 տոկոս։

Վրաստանում ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 622 459 դեղաչափ, օրական` 9 290 պատվաստում։

Այս պահին կարանտինում գտնվում է 50 մարդ, հիվանդանոցներում՝ 4465, իսկ քովիդ հյուրանոցներում՝ 2050։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։