Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից Հայաստանը, ըստ Համաշխարհային բանկի, առաջին տեղն է զբաղեցրել գործազրկության ցուցանիշով։ Այս ցուցանիշը երկրում հասել է 20.21 տոկոսի։ Այս մասին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Երկրորդ տեղում, ըստ նրա, Վրաստանն է, բայց` ընդամենը 12.05 տոկոսով։ «Իսկ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղում ենք, ապա ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ մեր երկրի տնտեսական վիճակը միանգամայն ընդունելի է»,- տարակուսանք հայտնեց պատգամավորը։ Այս ամենը, Խաչատրյանի խոսքով, հակասում է գործող իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք նախկինում պնդում էին տնտեսության մեջ աննախադեպ հաջողությունների մասին։