2021 թ. նոյեմբերի 19-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբերի ծառայողներ և պարզել, որ Ջիվանու փողոցի խանութի մոտ ծագած վիճաբանության ժամանակ հրազենով և կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել երկու քաղաքացու։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ, ռետինե մահակ և արնանման հետքեր: Տուժածները տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին հայտնաբերել և ձերբակալել են 34 և 26 տարեկան երկու տղամարդու:

Քննությունը շարունակվում է։