ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն այլեւս չեն դիտարկում Ռուսաստանին միջազգային վճարային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը «Ուկրաինայի դեմ ագրեսիայի ուժեղացման դեպքում», հայտնում է Handelsblatt գերմանական թերթը՝ հղում անելով կառավարությունում աղբյուրներին։

«Ամերիկացիներն ու եվրոպացիները արդեն մի քանի շաբաթ քննարկում են ինչպես արձագանքել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողության դեպքում։ ԵՄ-ն Կրեմլին սպառնում է «զանգվածային հետեւանքներով», սակայն դրանք դեռ չի հստակեցրել»,- գրում է թերթը։

Ինչպես հայտնում է Handelsblatt-ը, Ռուսաստանին SWIFT համակարգից հանելը, ինչը փաստացի կմեկուսացներ նրան համաշխարհային ֆինանսական հոսքերից, չափազանց կոշտ քայլ է բանակցությունների մասնակիցների համար։ «Այս քայլը կարճաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ֆինանսական շուկաների ապակայունացման եւ նպաստել այլընտրանքային վճարային ենթակառուցվածքի զարգացմանը, որն այլեւս չի լինի Արեւմուտքի գերակայությունը միջնաժամկետ հեռանկարում:

ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններն այժմ կենտրոնացած են ռուսական խոշոր բանկերի դեմ հասցեական պատժամիջոցների ձեւավորման վրա։ Գերմանիան պնդում է, որ բացառություններ լինեն, որպեսզի Ռուսաստանից գազի եւ նավթի ներկրումը հնարավոր լինի վճարել:

Ավելի վաղ Եվրախորհրդարանը կոչ էր արել Ռուսաստանին անջատել SWIFT-ից, եթե նա «նոր ռազմական գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ»։