Տեղեկացա, որ այսօր ՄԻԵԴ-ը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի, մասնավորապես, խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումը Մարտի 1-ի գործով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2020-ի պայմանավորված դավադիր պատերազմին յոթ հազար երիտասարդի մատաղ արած հրեշը, կասկած չունեմ, որ նույն կերպ էլ, Մարտի 1-ի կազմակերպիչ այն ժամանակվա գաղութային ռեժիմի հետ գործակցելով սադրեց Մարտի 1-ի սպանդը (բավարար է հիշել ենիչերիների հետ զինված բախումների ոգեշնչող նրա ելույթները եւ ժողովրդի գնդակահարությունից հետո նրա անվնաս ճողոպրելը (վստահաբար ունեցել է անձնական անվտանգության երաշխիքներ)):

Հայի արյունից արբեցող այս հրեշի Մարտի 1-ի ոճիրին հանցակցության էջն էլ դեռ պիտի բացահայտվի: