Իսրայելում անցկացված նախնական հետազոտությունը, որը աշխարհում առաջինն է, ցույց է տվել, որ COVID-19-ի դեմ չորրորդ պատվաստանյութը բավարար չէ «օմիկրոն» տարբերակը կանխարգելելու համար:

«Շիբա» բժշկական կենտրոնի վարակիչ հիվանդությունների գծով տնօրեն Գիլի Ռեգեւ-Յոհայը ասել է, որ փորձարկման ընթացքում ուսումնասիրվել է Pfizer-ի բուստերային չափաբաժնի ազդեցությունը երկու շաբաթ անց եւ Moderna-ի բուստերային չափաբաժնինը՝ մեկ շաբաթ անց, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ չորրորդ ներարկումից հետո հակամարմինների քանակի ավելացումը «հավանաբար բավարար չէ «օմիկրոնի» համար»,- ասել է նա: «Այս պահի դրությամբ մենք գիտենք, որ հակամարմինների մակարդակը, որն անհրաժեշտ է պաշտպանելու եւ ոչ թե օմիկրոնի վարակից խուսափելու համար, հավանաբար չափազանց բարձր է պատվաստանյութի համար, նույնիսկ եթե դա լավ պատվաստանյութ է»,- հավելել է նա:

«Շիբա» բժշկական կենտրոնը երկրորդ փորձարկումն է անցկացրել իր 150 աշխատակիցների շրջանում, եւ արդյունքները եղել են նախնական ու չեն հրապարակվել, հայտնում է The Times of Israel-ը: Մոտ 500 000 իսրայելցիներ կիրակի օրվա դրությամբ պատվաստվել են չորրորդ չափաբաժնով։