Հունվարի լույս 14-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Դավիթ Բեկի փողոցում շրջիկ ծառայության ժամանակ նկատել էին մի տղամարդու, որը փորձում էր կայանված մի մեքենայից գողություն անել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկները մոտեցել էին։ Տղամարդը փախուստի փորձ էր արել։ Բայց պարեկները բռնել էին։

41-ամյա տղամարդը, որ Մելիք գյուղի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։