Սիրիայի իշխանությունն աշխատում է Սոչիով, Անապայով եւ Երեւանով Ղրիմի հետ օդային հաղորդակցության կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սոչիով, Անապայով, Երեւանով թռիչք է մշակվում»,-ասել է նա՝ մանրամասնելով, որ խոսքը Սիրիայի հետ ավիահաղորդակցության մասին է։ 

Նա նշել է, որ ներկայումս Դամասկոսի եւ Սիմֆերոպոլի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն չկա։ Նա հավելել է, որ թերակղզու իշխանությունները պատրաստ են քննարկել փոխադրումների կազմակերպման առաջարկները։