Microsoft-ը 68,7 միլիարդ դոլարով գնում է Activision Blizzard խաղային ընկերությունը՝ հասանելիություն ստանալով այնպիսի բլոկբաստեր խաղերի, ինչպիսիք են Call of Duty-ը եւ Candy Crush-ը:

Գործարքը Xbox խաղային համակարգի ստեղծող Microsoft-ին թույլ կտա արագացնել բջջային խաղերը եւ շինարարական բլոկներ տրամադրել մեթատիեզերքի եւ վիրտուալ միջավայրի համար:

Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան ներդրողների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ «մեր կազմակերպության մշակույթն իմ թիվ մեկ առաջնահերթությունն է», եւ որ «Activision Blizzard-ի համար կարեւոր է առաջ մղել աշխատավայրում մշակույթը բարելավելու իր պարտավորությունները»:

Անցյալ տարի Activision-ը հայտնել էր, որ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը ուսումնասիրում է աշխատավայրում խտրականության վերաբերյալ բողոքները:

Activision-ի գլխավոր տնօրեն Բոբի Կոտիկը կպահպանի իր պաշտոնը, եւ նա ու իր թիմը կշարունակեն ուշադրություն դարձնել Սանտա Մոնիկա քաղաքում ընկերության մշակույթի հետագա ամրապնդման եւ բիզնեսի աճի արագացման վրա: