Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Քահրամանմարաշ քաղաքի մոտ, նավթամուղում պայթյուն է որոտացել: Այս մասին ասվում է Botaş պետական ​​խողովակաշարի օպերատորի հայտարարության մեջ։

Պայթյունը տեղի է ունեցել ժամը 18:30-ի սահմաններում, տեղի ունեցածի պատճառները դեռ պարզված չեն։ Ընկերությունը դադարեցրել է նավթի մատակարարումը խողովակաշարով։ Հրդեհի վայր են մեկնել հրշեջ մեքենաներ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման ուժեր, ասվում է օպերատորի հաղորդագրության մեջ։

Քահրամանմարասի քաղաքապետ Հայրեթին Գյունգորը հայտնել է, որ միջադեպի հետեւանքով զոհեր չկան, եւ հրդեհից տուժածներին ապաքինում է մաղթել, հաղորդում է տեղական IHA գործակալությունը: «Մեր հրշեջները 19 ավտոմեքենայի օգնությամբ շարունակում են մարել նավթամուղում բռնկված հրդեհը»,- ասել է նա։ Գյունգորը տուժածների թիվը չի նշել:

Քահրամանմարաշի շրջանի նահանգապետ Օմեր Ֆարուք Քոսքունը պարզաբանել է, որ բռնկված հրդեհը չի սպառնում բնակելի շենքերին, հայտնում է IHA-ն։