Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթներից հետ ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Նա նախ արձագանքեց Արեգնազ Մանուկյանի հարցին ուղղված էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը:

«Տիկին Մանուկյան… Ճիշտ եմ չէ ձեր ազգանունն ասում… Ձեր քաղաքական թիմի անդամներից ոմանք ասում էին՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում հաղթի, կարտագաղթենք»:

Այնուհետև ցանկացավ արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանին:

«Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է,  ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»,-  ասաց նա ու հեռացավ ամբիոնից:

Նիստերի դահլիճում հնչեց  ծափահարություններ: