ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը իր տուրիստական կազմակերպության միջոցով տարիներ շարունակ գումար է վաստակել ՀՀ քաղաքացիներին դեպի Ստամբուլ տեղափոխելու համար:

Նա, մասնավորապես, նշեց. «Ակցիա. Երեւան-Ստամբուլ-Երեւան, 96 հազար դրամ, սիորվ սպասում ենք ձեզ. «Անրիվա տուր»:

Մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, ով չգիտի, որ «Անրիվա տուր» տուրիստական կազմակերպության հիմնադիր տնօրեն է հանդիսանում Հռիփսիմե Ստամբուլյանը, ով մի քանի րոպե առաջ այստեղ մեզ վրա մատ էր թափահարում, որ կազմակերպվում է Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթներ:

Ես ինձ համար գոնե որոշել էի, որ ընդդիմության ամեն սադրանքին ու մանիպուլյացիային չեմ պատասխանի, բայց սա արդեն մի տեսակ շատ էր:

Տիկին Ստամբուլյան, դուք  մանիպուլյացիայի այլ ուղղություն ընտրեք, որովհետեւ ով-ով, գոնե դուք չպետք է այդ թեմայից խոսեք, որովհետեւ տարիներ շարունակ գումար եք վաստակել մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»:

Այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն իր ելույթում անդրադառնալով «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագծին՝ նշել էր. «Ես չգիտեմ՝ այս օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար, Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»:

Օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի համար. Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են. Հռիփսիմե Ստամբուլյան