Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր նկատմամբ սահմանված հաշմանդամության խմբի փոփոխման հարցով։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա դիմումով տեղեկացրել է, որ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել իր առողջական վիճակին վերաբերող տվյալները, ինչի պատճառով իր նկատմամբ նախկինում սահմանված հաշմանդամության 2-րդ խումբը փոփոխվել է 3-րդ խմբով՝ առանց բավարար հիմնավորում ներկայացնելու:

Դիմումի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմնին՝ ներկայացնելով լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հանգամանքները և տեղեկությունները: Բողոք ներկայացրած անձի նկատմամբ իրականացվել է վերափորձաքննություն: Արդյունքում քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ: