Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Երեւան-Ստամբուլ թռիչքների մեկնարկի ամսաթիվը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

«Գործակալության տվյալներով՝ առաջին թռիչքները նախատեսված են չորեքշաբթի՝ 2022 թվականի փետրվարի 2-ին։

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում ուշադրություն են հրավիրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վրա։

Թռիչքները շաբաթական երեք անգամ կիրականացվեն թուրքական Pegasus ավիաընկերության կողմից Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից։ Հայկական Fly One Armenia ավիաընկերությանը Ստամբուլ-Երեւան երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։

Fly One Armenia չվերթը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի փետրվարի 2-ին տեղական ժամանակով 19:50-ին, իսկ Pegasus-ի չվերթը Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից Երեւան կթռնի նույն օրը (ժամը 23:35-ին)»,- հայտնել է աղբյուրը։